Lenovo-ն ցուցադրել է ճկվող էկրանով լեփթոփի կոնցեպտ
LifeՀանրահայտ Lenovo տեխնոլոգիական ընկերությունը Նյու Յորքում կայացած միջոցառման շրջանակում ներկայացրել է բոլորի հետաքրքրությունը շարժած նորույթ՝ ճկվող էկրանով լեփթոփի կոնցեպտ:
Ինչպես նշում է The Verge-ը, այն ունի ներկառուցված ստեղնաշար, ինչպես նաև ThinkPad ստիլիուս:
Ընկերության ներկայացուցիչների համաձայն՝ ճկվող էկրանով լեփթոփը կպատրաստվի միանգամայն նորարարական նյութերից ու նոր տեխնոլոգիաների կիրառմամբ:
Աղբյուրը նկատում է, որ ճկվող էկրանով Lenovo լեփթոփը մոտ ապագայում դժվար թե ներկայացվի, քանի որ ընկերությունը կոնցեպտի արտադրման հստակ ժամկետ չի նշել: