Ծխախոտի ծուխը փոխում է սրտամկանի ձևը. հետազոտություն
LifeԻլինոյսի համալսարանի գիտնականները պարզել են, որ ծխախոտի ծխի երկարատև ազդեցությունը բարձրացնում է սրտամկանում ֆերմենտների, ինչպես նաև սթրեսի հորմոնի մակարդակը, ինչի հետևանքով փոխվում սրտի ձախ փորոքի ձև:
Գիտնականներն անց են կացրել գիտափորձ, որի շրջանակներում հետևել են, թե ինչ ազդեցություն է ունենում ծխախոտի ծուխը լաբորատոր առնետների վրա: Գիտափորձը տևել է 5 շաբաթ:
Մասնագետները նշում են, որ ծխի ազդեցության հետևանքով ակտիվացել են սրտի այն ֆերմենտները, որոնք կարգավորում են սրտամկանի բջիջների աճը: Սրտաբանների կարծիքով՝ այդ գործընթացը կարող է համարվել ծխելու հետևանքով սրտին վնաս հասցնելու հիմնական նշաններից մեկը:
Սրտի ուլտրաձայնային հետազոտության ու մանրադիտակով սրտամկանի հյուսվածքների հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ ծխախոտի ծուխը զգալիորեն փոխում է ձախ փորոքի՝ արյան շրջանառության համար պատասխանատու հիմնական հատվածի ձևը և բարձրացնում է սթրեսի հորմոնի մակարդակը:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info