«Ես ոչ ոքի չէի ցանկանում նեղացնել» ․ Քիմ Քարդաշյանը՝ իրեն քննադատողներին
LifeՎերջերս Քիմ Քարդաշյանը կրկին քննադատությունների ու մեղադրանքների արժանացավ։ Օրերս հայտնի էր դարձել, որ Քարդաշյանը որոշել է շպարի պարագաների հավաքածու ստեղծել։ Այժմ նա ակտիվորեն գովազդում է նոր հավաքածուն, որը վաճառքի է դուրս գալու հունիսի 21-ին։ Գովազդային լուսանկարներից մեկում Քիմը չափազանց մուգ մաշկ ունի։ Սևամորթ երկրպագուներից շատերը դա ռասիստական քայլ ու վիրավորանք են համարել ու նշել են, որ սևամորթ կանայք ամեն օր փորձում են անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի բացացնեն իրենց մաշկի գույնը, իսկ Քիմն արհեստականորեն մգացրել է այն։
Spletnik-ը գրում է, որ այժմ Քիմը պատասխանել է բոլոր մեղադրանքներին։
«Ես ոչ ոքի չէի ցանկանում նեղացնել։ Այս ամենի մեջ ռասիստական ոչինչ չկա։ Մինչև լուսանկարները հրապարակելը շատերին էի ցույց տվել և ոչ ոք ուշադրություն չէր դարձրել մաշկիս գույնին։ Սակայն մենք հարգում ենք մեր երկրպագուներին։ Կա խնդիր, որը լուծում կստանա։ Մենք կվերամշակենք այդ լուսանկարները»,- ասել է Քիմը։