ԵՄ-ն կփոխի շենգենյան վիզայի արտաքին տեսքը
ՄիջազգայինԵՄ խորհուրդը, ելնելով անվտանգության նկատառումներից, շենգենյան վիզայի արտաքին տեսքը փոխելու որոշում է կայացրել։ Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի կայքում։
Անվտանգությունն ապահովելու նպատակով այն կունենա նոր, ընդհանուր դիզայն։ ԵՄ Խորհրդում նշել են, որ արդեն 20 տարի շրջանառվող գործող դիզայնը հանցագործները կարողացել են հեշտությամբ կեղծել, ինչն ուղեկցվել է լուրջ միջադեպերով։
Նոր օրենքների ուժի մեջ մտնելու մասին փաստթուղթը կստորագրվի հուլիսին։