Դոնալդ Թրամփի շքեղ առանձնատներից մեկը վաճառքի է հանվել 28 մլն դոլարով. լուսանկարներ
Ուշադրության կենտրոնումԳաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախքան երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելը զբաղվում էր անշարժ գույքի բիզնեսով: Նա լյուքս դասի առանձնատներ ունի երկրի տարբեր անկյուններում :

Կարիբյան Սենտ Մարտին կղզում գտնվող
այդ առանձնատներից մեկը` Le Chateau des Palmiers-ը, վերջերս 28 մլն դոլարով վաճառքի է հանվել,- տեղեկացնում է Luxury Launches-ը,:

Աղբյուրի փոխանցմամբ, Le Chateau des Palmiers-ը ԱՄՆ նախագահը գնել էր դեռևս 2013թ.՝ 19.7 մլն դոլարով: Առանձնատունը համարվում է աշխարհում ամենաշքեղ առանձնատներից մեկը. Այն ունի 11 ննջասենյակ, 12 լոգասենյակ և հարմարավետ հանգստի համար հագեցած է անհրաժեշտ բոլոր պայմաններով:



Անի Գևորգյան