Տնակներից պատրաստված յուրօրինակ վրացական հյուրանոց` ծովի մակերևույթից 2200 մ. բարձրության վրա
Ուշադրության կենտրոնումPressmedia.am-ը գրում է .
Վրաստանի վերին Գուդաուրիի լեռնանցքում է գտնվում աշխարհի ամենաինքնատիպ ու մինիմալիստական հյուրանոցներից մեկը՝ «Քուադրում»-ը, որը պատրաստված է նավերով բեռների փոխադրման համար նախատեսված մի քանի տասնյակ կոնտեյներից:

Հյուրանոցի կառուցման մտահաղացումը պատկանում է ճարտարապետներ Սանդրո Ռամիշվիլիին և Իրաքլի Էրիստավիին:

boredpanda.com-ի փոխանցմամբ` հյուրանոցը գտնվում է ծովի մակարդակից 2.200 մ բարձրության վրա ու շրջապատված է բարձր լեռներով:

Տպավորիչ է այն փաստը, որ հյուրանոցը կառուցվել է մինիմալիստական ոճով, որպեսզի այն նվազագույն վնաս պատճառի շրջակա միջավայրին:









Անի Գևորգյան