Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան


«Էրեխին դրել ա չոքերին մորթելա». մատուցողուհու դաժան սպանության գործով դատապարտվածը արդարացում է պահանջում

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Դավիթ Թամրազյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Դավիթ Թամրազյանը, վիրավորված լինելով նախկինում իր հետ ինտիմ հարաբերություններ ունեցած աղջկանից՝ Մ.-ից, վրեժի հողի վրա դիտավորությամբ նրան  կյանքից զրկելու նպատակով 2013 թվականի մայիսի 7-ի երեկոյան գնացել է Մ.-ի վարձակալած բնակարան: Մուտքի մոտ հանդիպել է աղջկան, միասին բարձրացել են բնակարան:

Դավիթը նախկին ընկերուհուն պառկեցրել է մահճակալին, համբուրել է և «անակնկալ» մատուցելու անվան տակ առաջարկել է, որ նա աչքերը փակի:

Երբ աղջիկը փակել է աչքերը, Դավիթն իր մոտ եղած երկսայր դանակով կտրել է աղջկա կոկորդը և սպանել է նրան:

Դավիթը մասնագիտությամբ խոհարար է: Մեղադրանքի կողմն այդ հանգամանքը կարևորում էր՝ առաջին ատյանի դատարանում ընթացող քննության սկզբում նշելով, թե տուժողի կոկորդը կտրվել էր մսագործի «հմտությամբ»:

Տուժողը մատուցողուհի է եղել, նախկինում աշխատել է այն խորտկարանում, որտեղ աշխատում էր նաև ամբաստանյալ Դավիթը:

Սպանությունից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, առաջադրված մեղադրանքի համաձայն, Դավիթը հրկիզել է դեպքի վայր բնակարանը՝ սեփականատիրոջը պատճառելով 680 հազար 437 դրամի գույքային վնաս:

Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և հրկիզման եղանակով ուրիշի գույքը վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Թամրազյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հրաժարվել է նախաքննական խոստովանական ցուցմունքից՝ պնդելով, թե այն իրենից կորզել են ճնշումների ազդեցության տակ:

Ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ավարտին մեղադրողը միջնորդել էր Թամրազյանին մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 14 տարի ազատազրկման:

Դատարանը հաստատված է գնահատել Դավիթ Թամրազյանին մեղսագրված արարքները ու վերջին հաշվով նրան դատապարտել է 13 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի մայիսի 19-ից:

Դավիթ Թամրազյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 131 հազար  700 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության՝ հնարավորություն է տրվել պահանջը ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել միայն ամբաստանյալ Դավիթ Թամրազյանն ու նրա շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքների գրավոր  պատասխան չի ստացել ո՛չ մեղադրողի, ո՛չ տուժողի իրավահաջորդի կողմից:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված աղջկա մայրը, մեր զրույցում նշեց, որ գործը քննվում է  տևական ժամանակ, ինքն արդեն մեծ դժվարությամբ է գալիս նիստերին և, չնայած շատ գոհ չէ նշանակված պատժից՝ «Էրեխին դրել ա չոքերին ու մորթելա», բայց դատավճիռը  խստացման առումով չի բողոքարկել, քանի որ իր աղջկան դրանով «հետ չի բերելու»: «Ինչքան պատիժ տվել են, թող էնքանն էլ կրի»,- ասաց տուժողի իրավահաջորդը:

Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանն իր վերաքննիչ բողոքով պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճիռը, հռչակել իր անմեղությունն ու արդարացնել իրեն:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանն իր բողոքով պահանջել է բեկանել դատավճիռը, ապացույցների անբավարարության, իր պաշտպանյալի մասնակցությունը մեղսագրված արարքներին ապացուցված չլինելու հիմքով կայացնել արդարացման դատական ակտ: Փաստաբանը միջնորդել է գործը քննել վերաքննության կարգով:

Վերաքննիչ դատարանը գործը քննության է նշանակել վճռաբեկության կարգով: Նախագահող դատավոր Ռ. Մխիթարյանը նշեց, որ գործի քննության ընթացքում հարկ եղած դեպքում՝ եթե պաշտպանը պնդի վերաքննության անցնելու միջնորդությունը,  դատարանը կանդրադառնա այդ հարցին:

Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը դատարանի դահլիճ մտավ ուղեկցողի վրա գոռալով: Դատավորները նրան նկատողություն արեցին:

Երբ նախագահողն առաջարկեց, որ սկզբում իր բողոքը հիմնավորի ամբաստանյալը, վերջինս ասաց, թե իրեն լավ չի զգում՝ «էսօր առավոտվանից ներվայնացած եմ…»:

Ամբաստանյալը խնդրեց հնարավորություն տալ՝ բողոքը հիմնավորելու հաջորդ դատական նիստին, քանի որ նյարդայնացած վիճակում կարող է բողոքը վատ ներկայացնել:

Պաշտպան Կրոմվել Գրիգորյանն էլ, նկատի ունենալով իր պաշտպանյալի հայտարարությունը, թե լավ չի զգում, ցանկություն հայտնեց իր բողոքը հիմնավորել ամբաստանյալից հետո, այսինքն՝ հաջորդ նիստին:

Տուժողի իրավահաջորդը դժգոհեց նիստը փաստորեն հետաձգելու՝ ամբաստանյալի խնդրանքից. «Ասում է՝ լավ չի զգում, բայց ես էլ առողջ չեմ ու ամեն նիստին գալիս եմ… Արդեն 5 տարի է՝ տանջվում ենք, պիտի վերջանա՞ էս ամենը…»:

Վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, որոշեց նիստը հետաձգել, քանի որ ամբաստանյալը նշել էր առողջական խնդիր ունենալու հանգամանքը:

Հաջորդ նիստին՝ հուլիսի 11-ին, կներկայացվեն վերաքննիչ բողոքները:

 

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Ամենադիտված