Պորտուգալիայում անտառային հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է 62-ի
ՄիջազգայինՊորտուգալիայում տեղի ունեցած անտառային հրդեհների հետևանքով մահացել է 62 մարդ, հայտնում է Lenta.ru-ն:
Զոհերի ընդհանուր թվից 2 մահացել է ՃՏՊ-ի հետևանքով, որի մանրամասները դեռ չեն ներկայացվել:
Երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոզան միջադեպի հետ կապված եռօրյա սուգ է հայտարարել, որը կտևի ներառյալ հունիսի 20-ը:
Կրակը բռնկվել է Լեյրիա շրջանում՝ շոգ եղանակի պատճառով: Կրակը վնաս է հասցրել մի շարք բնակավայրերի:
Հրդեհի հետևանքով Լիսաբոնում, Սանտարնոյում, Սեթուբալում և Բրահանսայում հայտարարվել է վտանգի կարմիր աստիճան: Երկրի մյուս հատվածի համար պահպանվում է վտանգի նարնջագույն մակարդակը: