Հայրեր և որդիներ. ուշագրավ ֆոտոշարք
LifeԵրեխայի կյանքում հավասարապես կարևոր տեղ են գրավում հայրն ու մայրը, որոնցից յուրաքանչյուրի բացակայությունն իր հետք է թողնում մարդու կյանքում ցանկացած տարիքում:
Որքան կարևոր է զգալ մայրական քնքշանքն ու հոգատարությունը, նույնքան էլ կարևոր է զգալ հայրական սերն ու պաշտպանությունը: Այս մասին գրում է Boredpanda.com-ը և Հայրիկների օրվա առթիվ գեղեցիկ ֆոտոշարք ներկայացնում, որում հայրիկները պատկերված են իրենց փոքրիկների հետ:
Լուսանկարները հրապարակվել են Instagram-ի հայրիկներին նվիրված էջում, որտեղ ներկայացվել են նաև նրանց կյանքի ուշագրավ պատմությունները:





