Իրաքում պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ
ՀասարակությունGalatv.am-ը գրում է.
Իրաքի Խան-Բանի-Սաադ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 100 մարդ է մահացել՝ այդ թվում մանկահասակ երեխաներ,-հաղորդում է BBC-ին:
Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Կան նաեւ տասնյակ վիրավորներ: Զոհերի թիվը հնարավոր է ավելանա: Իրավապահների խոսքերով, պայթյունն այնքան ուժգին է եղել, որ փլվել են մի քանի շենքեր, որոնց փլատակների տակ մարդիկ են մնացել:
Խան-Բանի-Սաադը Դիյալա նահանգում գտնվող, հիմնականում շիա-մահմեդականներով բնակեցված քաղաք է:
«Իսլամական պետություն» խմբավորումն արդեն ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը, որն ուղղված է շիաների դեմ: