27 ավտովթար երեք օրում. մահացել է 1, վիրավորվել 34 մարդ
Ուշադրության կենտրոնումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 16-ից 19-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության եւ ավազակային հարձակման 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 33-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք:
Բացահայտվել է գողության 44, խարդախության 3, կողոպուտի եւ խուլիգանության 2-ական, յուրացման եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 34-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: