Ահա , թե ինչ է պատահում , երբ հարսը ընկերուհիներ չի ունենում և հարսնեղբայրները որոշում են օգնել. ֆոտոշարք
Ուշադրության կենտրոնումԻնչպես գիտենք, հարսանեկան արարողության անբաժանելի ու ամենահետքրքիր մասերից մեկն էլ հարսնաքույրերի հետ լուսանկարներ անելն է, որը սիրում են ոչ միայն հարսնացուները, այլ նաև հարսնաքույրերը: Ցավոք, լինում են դեպքեր, որբ հարսնացուներն ընկերներուհի չեն ունենում և կանգնում են լուրջ խնդրի առաջ:

Բրազիլիայի 24-ամյա բնակչուհի Ռեբեկան էլ այսպիսի խնդրի առաջ կանգնեց իր հարսանյաց արարողության ժամանակ, սակայն այն լուծեց շատ օրիգինալ եղանակով՝ նրանց փոխարեն հրավիրելով իր տղա ընկերներին` հարսնեղբայրներին:
Աղջկա խոսքով այդ մտահաղացումը առաջացել է հարսանքից դեռ մեկ շաբաթ առաջ: Մտածել է, որ կարելի է լուսանկարվել խալաթներով հարսնեղբայրների հետ, որոնք շամպայն են ըմպում և զվարճանում: Աղջկա խոսքով՝ ինքը շատ է հավանել յուրահատուկ ֆոտոսեսիան: Արդյունքում շատ զվարճալի ֆոտոսեսիա է ստացվել:

boredpanda.com-ի փոխանցմամաբ, Ռեբեկան համալսարանում համակարգչային ինժեներիա է ուսումնասիրում, և 60 ուսանողներից բաղկացած կուրսում նա չորս աղջիկներից մեկն է:

Ռեբեկայն աղբյուրին պատմել է, որ շատ գոհ է ստացված լուսանկարներից, ու երբեք չէր պատկերացնի, որ դրանք այդքան լայն տարածում կգտնեն :







Անի Գևորգյան