Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանության արդյունքները պարզ են
Սպորտ168.am-ը գրում է.
Նիոնում կայացել է Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը, որտեղ պարզ է դարձել, թե ում հետ կմրցեն մեր թիմերը հաջորդ փուլ անցնելու դեպքում:
«Ալաշկերտ» – «Կայրաթ» զույգի հաղթողը 3-րդ փուլում կհանդիպի «HNK Ռիեկա» (Խորվաթիա) – Աբերդին (Շոտլանդիա) զույգի հաղթողի հետ: Առաջին խաղում երևանյան թիմը զիջել է 0:3 հաշվով:
«Շիրակ» – ԱԻԿ զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի հունական «Ատրոմիտոսի» հետ:
Որակավորման 3-րդ փուլի 1-ին հանդիպումները կկայանան հուլիսի 30-ին, պատասխան խաղերը՝ օգոստոսի 6-ին: