Ստամբուլից Թբիլիսի թռչող օդանավը կայծակահարվել է
HeaderAtlasglobal ավիաընկերության օդանավը, որը Ստամբուրլ-Թբիլիսի չվերթ էր կատարում, կայծակահարվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով օդանավի ուղեւորներին:
«Թռիչքից 15-20 րոպե հետո բոլորը վառ լույս նկատեցին, եւ կայծակը խփեց օդանավին: Դրանից հետո կառավարման խնդիրներ առաջացան, հետեւաբար օդաչուն որոշեց օդանավակայան վերադառնալ»,- հայտարարել է ականատեսներից մեկը:
Ուղեւորներից մեկ ուրիշն ասել է, որ պատահարի հետեւանքով տուժածներ չկան, սակայն օդանավը վնասվածքներ է ստացել, «եւ հենց այս պատճառով է որոշվել օդանավակայան վերադառնալ»:
Ստամբուլ-Թբիլիսի չվերթը իրականացվել է մի քանի ժամ ուշ:
Աթաթուրքի անվան օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ուշացումը կապված էր վատ եղանակի հետ: