Ռմբակոծությունների հետևանքով կա 2 զոհ և 7 վիրավորներ Ովքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները «Միշտ սիրահարված ինքս ինձ». Ռոզի Ավետիսովան՝ նոր ոճով Ձյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժել Կեղծ դեղ է շրջանառվել․ ահազանգ Երբ է մեկնարկում երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացը Երբ կնշվի Զատիկը 2026 թվականին Գազ չի լինի փետրվարի 12-ին․ հասցեներ Երևի մոռացավ ասի, որ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, ամրաշինական կառույցներ են ստեղծում․ Մամիջանյան Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015»-ը. կա զnh


ՀՀ վարչապետն ու Երևանի քաղաքապետը ծանոթացել են մայրաքաղաքի ներդրումային մի շարք ծրագրերի նախագծերին

Հասարակություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է «Դալմա Մոլ» համալիրի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հայկական Գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: 
Ներկայացնելով ծրագրի մանրամասները պատասխանատուները նշել են, որ նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնեգործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով: Ծրագրին նախորդել են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունները՝ Հայաստանի տարբեր բնակավայրերին (Գորիս, Դիլիջան, Աշտարակ և այլն) բնորոշ «Հայկական տան» տիպերի վերաբերյալ: Նշվել է նաև, որ Ազգագրական թաղամասի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները սկսված են և կառուցապատման ներդրումային ֆոնդն էլ ներկայում գտնվում է ձևավորման փուլում, որին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հողամասերի սեփականատերերը և Երևանի քաղաքապետարանը: 
Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ «Հայկական Գյուղ»-ը կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը, նպաստել մշակութային զբոսաշրջության հետագա զարգացմանն ու երկրի ճանաչելիության բարձրացմանը: Տեղում պատասխանատուներին հանձնարարվել է հնարավորին կարճ ժամանակահատվածում ներկայացնել ծրագրի վերջնական տարբերակը՝ այն ներդրողների հետ քննարկելու նպատակով: 
Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանը և քաղաքապետ Տարոն Մարգարյանը միասին այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ ծանոթացել վերջինի արդիականացման ծրագրին, որով նախատեսվում է նոր մոտեցումներով ներկայացնել Երևանի հիմնադրման պատմությունը: Մասնավորապես նշվել է, որ նախատեսվում է ստեղծել մի միջավայր, որը, բացի պատմականությունը, կունենա նաև մատուցման նորարարական մոտեցումներ։ Որոշ հատվածներում, որտեղ ավարտվել են պեղումները, չկորցնելով հնագիտական պատկերը, շինությունները լրացվելու, վերականգնվելու են որոշակի ճարտարապետական լուծումներով, ընդ որում՝ մեծ մասը շարժական հնարքներով։ 
Կարևորելով ծրագրի իրականացումը Կարեն Կարապետյանն առաջարկել է այն կյանքի կոչել՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ: 
ՀՀ կառավարության ղեկավարն ու Երևանի քաղաքապետն այցելել են նաև Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի, ինչպես նաև Կարմիր Բլուր հնավայրի տարածքներ: Տեղում մանրակերտերի վրա ներկայացվել են վերոնշյալ տարածքների վերականգնման ու զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման ծրագրային առաջարկները: Կարևորելով ծրագրերի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նախաձեռնությունների նպատակը մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը ինչպես երևանցիներին, այնպես էլ մայրաքաղաքի զբոսաշրջիկներին լիարժեք և պատշաճ ներկայացնելն է: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ առաջարկել է դրանք քննարկել միջազգային փորձագետների հետ, որպեսզի գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք առավելագույն կընդգծեն վերոնշյալ վայրերի զբոսաշրջային գրավչությունը:

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետԻնչպես է ստեղծվել խորհրդային կինոյի «ոսկե» նմուշը21-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներԽաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանՍաստիկ բքի պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում ենԵրևանի հազարավոր հասցեներում և Ջրվեժ գյուղում ջուր չի լինիԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Ստախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանՀայտարարագրման օրենքը շպրտել աղբարկղը. ավտորիտարիզմը պետք է մերժվի․ Էդմոն ՄարուքյանՄեկնարկել են «Նոր տարվա կինո» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները (ՖՈՏՈ)ԱՄՆ-ում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր պարոն Վենսի այցից հետո, եթե Հայաստանը կարողանա վճարել. Աշոտ ՄարկոսյանԻրեն զգուշացրել եմ, որ տեղեկություններ չկան սկսվող պատերազմի մասին, բայց հորդորում եմ վստահել սեփական հետախուզական փաստերին․ Արշակ ԿարապետյանՁյուն, ձնախառն անձրև և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին Ռմբակոծությունների հետևանքով կա 2 զոհ և 7 վիրավորներՊետությունը դառնում է խոցելի, երբ ղեկավարը դիվանագիտությունը փոխարինում է ներքին PR-ով. Ալիկ ՍարգսյանՈվքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները «Միշտ սիրահարված ինքս ինձ». Ռոզի Ավետիսովան՝ նոր ոճով Հայաստանի ռազմավարական մետաղները և ԶՊՄԿ-ի դերը տնտեսությունումՄրգավան գյուղի բնակիչը թմրամիջոց էր պահում և օգտագործում. Արտաշատի ոստիկանների բացահայտումըՁյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժելՓաշինյանի խաղաղությունը Թուրքիային և Ադրբեջանին ամեն ինչ զիջելու միջոցով է․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայում ձյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժել«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում բացեց երկրորդ տարածքային գրասենյակըԿեղծ դեղ է շրջանառվել․ ահազանգ Պետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ թոշակառուները լավ են ապրում․ Հրայր ԿամենդատյանԵրբ է մեկնարկում երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացը Թարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում. Վահե ՀովհաննիսյանԵրբ կնշվի Զատիկը 2026 թվականինԵրբ խոսում է Ռուսաստանի նախագահը, պետք է ուշադիր լսել, այլ ոչ՝ անտեսել. Մհեր ԱվետիսյանԻրավիճակը տարածաշրջանում. բազմաբևեռություն, բիզնես, ռիսկեր և հեռանկարներ. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա ԿոստանյանԳազ չի լինի փետրվարի 12-ին․ հասցեներ Այսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը. Շիրազ ՄանուկյանԵրևի մոռացավ ասի, որ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, ամրաշինական կառույցներ են ստեղծում․ Մամիջանյան Օլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015»-ը. կա զnh Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Հռոմի պապն Ուկրաինա է ուղարկել գեներատորներ, դեղորայք և պարենամթերք Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին 20% էժան դեղորայք բոլորի համար. Անդրանիկ Գևորգյան Մաhացու վրաերթ՝ Արարատում, «MAN» բեռնատարը ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնիԱնջելինա Ջոլին և Լուի Գարելը միասին են հայտնվել կարմիր գորգին՝ սիրավեպի մասին լուրերի ֆոնին Անցած գիշեր թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում. Նարեկ Կարապետյան Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա ՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. Հայրապետյան «Քաղպայմանագիրը» խառն է լինելու շաբաթավերջին
Ամենադիտված