Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. խնդիրն առավել մտահոգիչ է անչափահասների դեպքում Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը Կարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի․ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան Սպիտակ տունը հայտարարել է՝ ԱՄՆ-ն այլևս փախստականներ չի ընդունի Գազ չի լինելու մի քանի ժամ


Ձյունիկի նոր ֆոտոշարքը (15 Photo)

Life

Ինստագրամից հայտնի Ձյունիկն ունի 62,000 հետևորդ, ինքն էլ հետևում է 279 մարդու, որոնց շարքում են Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեները, Victorias secret-ի մոդելները և այլ համաշխարհային աստղեր: Ինստագրամի ակտիվիստները  Ձյունիկին  ճանաչեցին նրա հետաքրքիր լուսանկարներից և տեսանյութերից,  իսկ հեռուստադիտողը նրան  ճանաչեց  «Քարե դարդ»-ից:  

19-ամյա Ձյունիկը մեծացել է Շվեդիայում, հիմա սովորում է Ճարտարապետության և շինարարության 2-րդ կուրսի դիզայնի բաժնում: Օրերս Ձյունիկը նկարվել է BlogNews.am-ի ֆոտոշարքում և անկեղծ զրույց ունեցել:

IMG_4800 copy75

Ինձ հաճախ են հարցնում՝ ինչու՞ Ձյունիկ

Մայրս, երբ տասնչորս տարեկան էր, մի գիրք էր կարդացել, որտեղ հերոսուհու անունը Ձյունիկ էր: Գրքում նկարագրվում էր, թե որքան  հիասքանչ տեսք ուներ հերոսուհին, մայրիկս էլ որոշել էր՝ երբ մեծանա և աղջիկ ունենա, անունը Ձյունիկ է դնելու: Ընկերներս ինձ կրճատ ասում են՝ Ձյուն, անվանս հետ կապված հումորներ էլ են անում, օրինակ՝ ասում են՝ Փաթիլ, Կարկուտիկ, անգամ՝ Ծյունինգ: Փոքր տարիքում շատ էի նեղվում, իսկ հիմա հպարտանում եմ. շատ օրիգինալ անուն ունեմ:

IMG_4763 copy

Ինստագրամում հայտնի լինելու պատճառն էլ իմ անունն է

Շատ մարդկանց հետաքրքիր է՝ ով է Ձյունիկը: Ինստագրամս բացել եմ երեք տարի առաջ, ինձ շատ հետաքրքիր էր, քանի որ այդ ժամանակ համարյա նորություն էր: Սկսեցի փոսթեր անել, հետևել հոլիվուդյան շոու բիզնեսի արտիստներին և ցանկանում էի նմանվել նրանց: Գրեթե ամեն օր նոր նկար էի տեղադրում, իսկ ակտիվությունը սկսեց այն ժամանակ, երբ սկսեցի ընկերներիս մոտ ֆոտոսեսիաների գնալ, և այդ լուսանկարները Ինստագրամի տարբեր էջեր սկսեցին վերցնել և տարածել:

Նկարներս մշակելու համար ամենաշատը օգտագործում եմ  aden ֆիլտրը

Հաճախ եմ լուսանկարներ տեղադրում, բավականին ակտիվ եմ և սիրում եմ նկարներս մշակել Aden ֆիլտրով: Բոլորս էլ ունենք սիրելի արտիստներ, որոնցից հաճախ օրինակ ենք վերցնում, բայց պետք է որոշ չափով առանձնանալ: Անգամ իրականության մեջ, եթե ուզում ես առանձնանալ, պետք է տարբերվես:

Իմ ֆան էջերը բավականին շատ են

Մինչև «Քարե դարդ»-ը երկու ֆան էջ ունեի, իսկ հիմա բավականին շատացել են: Երբ տեսնում էի, որ էջ է բացվել, խնդրում էի, որ փակեին, քանի որ ես աստղ չեմ, որ ինձ համար ֆան էջեր բացեն: Երբ գրում էի, հաճախ ուրախանում էին, որ պատասխանել եմ, և իմ պատասխանը հրապարակում էին իրենց էջում: Հետո հասկացա, որ դրանից խուսափելը դժվար կլինի:

IMG_4783 copy1

IMG_4892 copy23445

Վերջին շրջանում շատ են լինում առաջարկներ ինչ-որ բան գովազդելու

Լինում են այնպիսի առաջարկներ, որոնց չեմ համաձայնվում, քանի որ տվյալ բանը ինձ դուր չի գալիս: Իմ Ինստագրամում գովազդ տեղադրելու համար ամենաքիչը պետք է վճարել 100.000 դրամ։ Դա կախված է նրանից, թե ինչ պետք է գովազդեմ, և որքան պետք է իմ էջում մնա: Ես սքրինշոթեր չեմ տեղադրում, քանի որ կարծում եմ՝ դա փչացնում է էջը: Եթե զգամ, որ անորակ բան է, երբեք չեմ գովազդի: Անգամ հագուստ գովազդելիս, եթե նայեմ, որ չի համապատասխանում իմ ոճին և նախասիրություններին, չեմ համաձայնվի գովազդել:

Ես ոչինչ իմ արտաքինի մեջ չեմ փոխել

Երբ տեսա, որ Ինստագրամում էջ է բացվել, որտեղ հայտնվել էին նաև իմ լուսանկարները, շատ հանգիստ եմ արձագանքել, քանի որ գիտեմ՝ արտաքնային փոփոխություններ չեմ արել, իսկ ինչ վերաբերում է ինձ պաշտպանողներին, շատ ուրախ եմ և շնորհակալ նրանցից: Ես ոչ թե նեղվել էի նրա համար, որ նման բան է հայտնվել համացանցում, այլ այն բանի, որ իմ ծանոթներից են ուղարկել: Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր ուզում են, որ դու այդպես երևաս: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, թե ես ինչպիսին եմ: Իմ դպրոցական տարիների նկարներից էին տեղադրել, և արդեն պարզ է, որ համադասարանցիներիցս էին ուղարկել:

kcas 1

Դպրոցում ինձ ոչ մեկ չէր սիրում

 

Ես մեծացել եմ Շվեդիայում, ինը տարեկանում եկանք Հայաստան: Երբ ընդունվեցի դպրոց, ինձ սկզբում շատ էին ուշադրություն դարձնում, բայց մի շրջան եկավ, որ ինձ ոչ մեկ չէր սիրում: Երբ մի քիչ մեծացանք, չկար դասարանում մի մարդ, որ ինձ սիրեր, ինձ միշտ նեղացնում էին, գալիս, ինձ ասում էին՝ դասամիջոցներին դուրս չգաս, ես խոսքի իրավունք չունեի, անգամ երբ ինչ-որ տեղ էին գնում, ինձ չէին ասում: Ինձ շատ էին նեղացնում, դասերից հետո գալիս էի տուն և լաց էի լինում: Հիմա, երբ մի քիչ մեծացել և ինչ-որ աստիճանի եմ հասել, զգում եմ, որ նույն այդ մարդիկ ինձ հիմա այլ ձևով են ընդունում:

kcas 14

Ընկերներ քիչ ունեմ

Մոտիկ մարդիկ շատ չեն լինում, իմ կողքին այնպիսի մարդիկ են, ովքեր ինձ համար աշխարհ արժեն: Ես առանց նրանց իմ կյանքը չեմ պատկերացնում:

«Քարե դարդ»-ից հետո ամեն ինչ փոխվեց

Ինձ գրեց Վաչե Թովմասյանը և առաջարկեց դեր: Գնացի քասթինգի, փորձեցի և ինքս ինձ վրա զարմացա, որ ստացվեց: Ես Լոլոյի կերպարում եմ, ով հիմար բաներ չունի, խելացի է, ամեն ինչ փորձում է հարթել: Ես միշտ հետևում եմ իմ խաղին, մանավանդ հիշում եմ, թե ինչպես էի սպասում առաջին եթերին իմ մասնակցությամբ: Ինձ համար շատ հետաքրքիր էր, քանի որ էկրաններից այն կողմ ես ինձ երբեք չէի տեսել: «Քարե դարդ»-ում նկարահանվելուց հետո ամեն ինչ փոխվեց, սկսեցին ինձ ավելի շատ ճանաչել:

 kcas

Տղաների կողմից ուշադրությունը շատ է

Կարող եմ պարզապես տանը նստած լինել, մեկ էլ դռան զանգը տան և հետաքրքիր անակնկալ բերեն: Շատ շնորհակալ եմ բոլորից, իսկապես հաճելի է, բայց վերցնելիս ասում եմ, որ սա պարզապես հարգանքի նշան է, քանի որ հասկանում եմ՝ մարդիկ ինչ-որ քայլեր են ձեռնարկել դրա համար, և փորձում եմ նրանց չնեղացնել:

 

Երազում եմ լավ մայր դառնալ, իմ մայրիկի նման

Շատ եմ ուզում իմ մայրիկի նման լինել, կարծում եմ՝ աշխարհում ամենակարևոր առաքելությունն է: Հիմա այն տարիքում եմ, որ կարող եմ Ինստագրամ պահել, բայց երբ ամուսնանամ, իհարկե, առաջինը ինձ համար կլինի իմ ընտանիքը: Ապագայում ուզում եմ լինել լավ մասնագետ, հագուստի խանութ բացել, էլի ունեմ նախաձեռնություններ, որոնք կիրականացնեմ: Ուզում եմ մագիստրատուրան Գերմանիայում սովորել, հույս ունեմ, որ կստացվի:

IMG_4838 copy1 IMG_4936 copy

 

IMG_5012 copy IMG_5016 copy

 

IMG_5034 copy IMG_5069 copy

 

 

 

Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. խնդիրն առավել մտահոգիչ է անչափահասների դեպքումՊաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարըԿարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի․ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան Սպիտակ տունը հայտարարել է՝ ԱՄՆ-ն այլևս փախստականներ չի ընդունի Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանԳազ չի լինելու մի քանի ժամ ՀՕՊ-ը գիշերը 660 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ-ի տարածքում. ՊՆ Հայաստանի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմել են տասը տոկոս, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում. ՌԴ մշտական ներկայացուցիչ Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է․ Իսրայելի ԱԳ նախարար Վթար է․ ջուր չի լինելու Տավուշում 18-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը հասել է 235-ի Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Իրանը գնդակոծել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող բեռնատար նավը․ Reuters Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններՈրպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԲաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեց
Ամենադիտված