Ինչպես են չինացի բորտուղեկցորդուհիներին սովորեցնում ժպտալ, քայլել , կանգնել ու նստել. լուսանկարներ
Ուշադրության կենտրոնումԵթե դուք երբևէ հնարավորություն եք ունեցել օգտվել չինական ավիաընկերությունների ծառայություններից, ապա անպայման նկատած կլինեք բորտուղեկցորդուհիներին, ովքեր միանգամայն անթերի տեսք ունեն:

Դուք շատ կզարմանաք, երբ իմանալով, որ նրանց գեղեցիկ ժպիտը, նուրբ շարժուձևն ու անթերի սլացիկ կեցվածքն իրականում երկար և ծանր փորձարկումների արդյունք են:

Big Picture կայքը ուշագրավ ֆոտոշարք է ներկայացրել և ցույց տվել, թե իրականում ինչերի միջով են անցնում այդ չինուհիները բորտուղեկցորդուհու աշխատանք ձեռք բերելու ու ամպերից վեր թռչելու հնարավորության համար:

Աղջիկները Հենան նահանգում գտնվող Լոյան քոլեջում հաճախում են հատուկ դասընթացների, որտեղ էլ զբաղվում են ապագա ուղեկցորդուհիների նախապատրաստական բոլոր աշխատանքներով:


Աղջիկները ուշադիր ուսումնասիրում են իրենց տեսքը հայելու մեջ

Սովորում են անթերի քայլել

Աղջիկներին սովորեցնում են ճիշտ սեղմել ձեռքը ողջույնի ժամանակ

Ահա, թե ինչպես պետք է ճիշտ նստեն չինացի ուղեկցորդուհիները
Կիպ կիսաշրջազգեստով ճիշտ կքանստելն այդքան էլ հեշտ գործ չէ
Անթերի ժպիտն այս գործում ևս շատ կարևոր է
Մարզիչը սովորեցնում է, թե ինչպես է պետք կանգնեն չինացի ուղեկցորդուհիները
Անի Գևորգյան