Արցախում զոհված Վիգենը մեկ ամսից զորացրվելու էր
Ուշադրության կենտրոնումԱրցախում երեկ՝ հունիսի 16-ին, հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Վիգեն Պետրոսյանը Սևան քաղաքի բնակիչ էր:
Ըստ Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի՝ «Վիգենն ունի երկու եղբայր, մեկը իրենից մեծ է, մյուսը` փոքր: Ամենաուշը մեկ ամսից պետք է զորացրվեր: Երկու տարի առաջ հունիսի 20-ին էր բանակ գնացել և արդեն մեկ ամսից կզորացրվեր»:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):