Կնճռոտ պարանոցը, կախված ձեռքերն ու ազդրերն անցյալում են. ԱՅՍ միջոցը շուտով անգործ կթողնի պլաստիկ վիրաբույժներին
LifeՁեռքերի, պարանոցի, որովայնի և ազդրերի առաձգականությունը կորցրած, կախված մաշկը ոչ հազվագյուտ երևույթ են կանանց շրջանում 45 տարեկանից հետո: EnterTrain (http://entertrain.1in.am/am/entarm/45167)-ը ներկայացնում է միջոց, որը պարբերական կիրառման դեպքում կարող է ձգել մաշկը և վերադարձնել դրա առաձգականությունը: Կամֆորայի յուղը մաշկի և մազերի խնամքի տարածված և արդյունավետ միջոց է: Այն օգտագործում են ակնեից, սպիներից ազատվելու, կնճիռները հարթեցնելու, մազերի աճն արագացնելու համար: Հագեցած բաղադրության և բջիջները նորացնելու հատկության շնորհիվ՝ այդ մթերքը հրաշալի արդյունք է տալիս մաշկը ձգելու գործում: Կամֆորայի յուղ չի կարելի օգտագործել էպիլեպսիայով հիվանդներին և դեղամիջոցի նկատմամբ գերզգայնություն ունեցողներին: Սուրճը լավ օգնական է նրանց համար, ում մաշկը կորցրել է առաձգականությունը և սկսել է ծերանալ: Այն ակտիվացնում է փոխանակման գործընթացները, ամրացնում է, լավացնում է մաշկի էլաստիկությունը: Կանխարգելում է մաշկի քաղցկեղը: Կոսմետիկ կավը լինում է մի քանի տեսակի՝ բնորոշ հատկություններով՝ սպիտակ, կապույտ, կանաչ, վարդագույն, կարմիր, սև… Արտահայտված ձգող ազդեցություն ունեն բոլորը, բայց ծավալների նվազման համար ամենահարմարները կապույտը և սևն են: Բաղադրիչները՝ 2 ճ. գ. սուրճի մրուր 0,5-1 թ. գ. կամֆորայի յուղ 2 ճ. գ. կոսմետիկ կավ Պատրաստումը և կիրառումը՝ Կավը ջրով բացիր փաթեթի վրայի հրահանգների համաձայն: Պետք է խիտ թթվասերի բաղադրության զանգված ստացվի: Ավելացրու սուրճի մրուրը և կամֆորայի յուղը, խառնիր: Կամֆորայի քանակն անհատական է և կախված է մաշկի զգայնությունից: Ավելի լավ է՝ սկսել 0,5 թ. գդալից