Երկրաշարժ Բաքու քաղաքից 131 կմ հյուսիս-արևմուտք. զգացվել է նաև Արցախում
HeaderՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Հունիսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 17:41-ին (Գրինվիչի ժամանակով` 13:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության 48.530 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Բաքու քաղաքից 131 կմ հյուսիս-արևմուտք, Գաբալա քաղաքից 57 կմ արևելք), օջախի 30 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ-ում ՝ Հադրութ քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժի էպիկենտրոնը ՀՀ պետական սահմանից գտնվում է 228 կմ հեռավորության վրա: