Բելգիան երկարաձգել է Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային ՌՕՈՒ-ի մասնակցությունը
ՄիջազգայինԲելգիայի կառավարությունը մինչեւ դեկտեմբերի 31-ը երկարաձգել է Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի գործողություններին թագավորության ՌՕՈՒ-ի մասնակցության ժամկետը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Belga գործակալությունը:
Միաժամանակ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ ռազմաօդային գործողություններում ներառված F-16 կործանիչների 6-ի փոխարեն 4 կլինի: Ներկայում դրանք տեղակայված են Հորդանանում:
Բելգիական ՌՕՈՒ-ն հակաահաբեկչական կոալիցիային միացել է 2016 թվականի հուլիսին: Դրանց մասնակցության երկարաձգումը բյուջեին 17 մլն եվրո կարժենա :