Վայոց Ձորում մեքենան շրջվել է. վարորդի վիճակը ծանր է
Ուշադրության կենտրոնումՀայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հունիսի 17-ին՝ ժամը 03:06-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի 34 CV 657 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 50-ամյա Լ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Լ. Հ.-ը հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: