Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի


Եթե Սահմանադրությունը չփոխենք՝ երկրին անհրաժեշտ համակարգային փոփոխությունները կհետաձգվեն ևս 5-10 տարով. Մ. Եսայան

Քաղաքականություն

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, Tert.am-ի հետ զրույցում կարևորելով սահմանադրական բարեփոխումները նշեց, թե երկրին անհրաժեշտ է համակարգային փոփոխություններ, որը կիրականացվի միմիայն Սահմանադրության փոփոխությամբ: Ըստ նրա, եթե այս պահին մենք Սահմանադրության փոփոխությունները չիրականացնենք, ապա երկրի առջև ծառացած համակարգային փոփոխությունները կհետաձգվեն ևս 5-10 տարով: «Հաջորդ նախագահական ընտրություններին կլինի այլ Նախագահ, ով էլ ուզում է լինի, նա ևս կցանկանա 5 տարի, 10 տարի պաշտոնավարել իրավունքի սահմաններում, արդյունքում անհրաժեշտությունը փոխել համակարգը՝ կհետաձգվի ևս 10 տարի, եթե դա հիմա չարվի»,- ասաց նա: 

-Տիկի՛ն Եսայան, երեկ Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը ստացա՞ք այն հարցերի պատասխանները, թե ինչու է անհրաժեշտ հիմա այս փոփոխությունների գնալ:

-Կուսակցության աշխատանքային նիստ էր, որի ժամանակ սահմանադրական փոփոխությունների նախապատրաստվող աշխատանքային խմբի ներկայացուցիչները կուսակցության խորհրդի անդամներին ներկայացրեցին այդ փոփոխությունները, որոնք արդեն հրապարակված են: Ներկայացվեց բոլոր այն շեշտադրումները, որոնք կարևորում են, այն ենթադրությունները, թե ինչու այս կամ այն հոդվածը պետք է փոխվի և բացատրությունները լիովին բավարարեցին: Շատերը հարցեր ուղղեցին, որովհետև բոլորին է հուզում խնդիրը և շատ կարևոր պահի առաջ ենք կանգնած, կարևոր փուլ է, երկրի գլխավոր օրենքի փոփոխության հարցն է դրված, և բնականաբար հիմնական փոփոխությունը, որը առաջարկում է աշխատանքային  խմբի կողմից՝ երկիրը տանելու է համակարգային  փոփոխությունների, այսինքն, եթե մինչ այժմ մենք կիսանախագահական  համակարգով երկիր ենք, եթե տեղի ունենա սահմանադրական հանրաքվե և առաջարկվող փոփոխությունները հասարակությունն ընդունի, մենք Սահմանադրական  հանրաքվեից հետո դառնալու ենք խորհրդարանական պետություն: Այսինքն՝ այն համակարգային փոփոխությունները, որոնց մասին շարունակաբար տարբեր ուժեր խոսում են, այսօր եթե տեղի ունենա հանրաքվե և հանրաքվեի արդյունքում մեր հասարակությունն «այո» ասի, մենք կունենանք այդ փոփոխությունները: Իմ անձնական տպավորությամբ բավական բարդ շրջան է բոլորիս համար՝ և՛ հասարակության, և՛ քաղաքական ուժերի համար, և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար, որովհետև պատասխանատվության բեռը շատ մեծ է, բայց այն տարբերակը, որն առաջարկվել է և տարածվել է՝ վերջնական տարբերակ չէ, այդ մասին նույնպես խորհրդի նիստում խոսվեց, մեզանից և բոլոր քաղաքական ուժերից ակնկալվում է հասարակության լայն շերտերից ակնկալվում է առաջարկություններ, դիտողություններ, որոշ նկատառումներ և աշխատանքային խումբը պատրաստակամ է հաշվի առնելու: Այդ մասին ի դեպ, ասաց նաև Հանրապետության Նախագահը, որ սա վերջնական տարբերակ չէ, սա  աշխատանքային տարբերակ է և մենք պատրաստ ենք սկսել  քննարկումներ, և յուրաքանչյուր ոք ազատ է անել իր առաջարկությունները: Հույս ունեմ, որ  պատվով այս կարևոր փուլը կհաղթահարենք, և որից հետո կունենանք բոլորվին այլ համակարգում գտնվող Հայաստան: 

-Իսկ հասարակության ընկալումները հարցի շուրջ բավարա՞ր եք գնահատում, կոնկրետ կա՞ կարիք ավելի մատչելի  բացատրության:

-Իհարկե կա կարիք ավելի մատչելի բացատրել հասարակությանը, որովհետև նույնիսկ այն տերմինոլոգիան, որ սահմանադրագետներրը, իրավաբանները բացատրում են, շարքային  քաղաքացու համար և մեզնից շատերի համար էլ միշտ չէ, որ միանգամից հասկանալի են, բայց աշխատանքային խումբը պատրաստակամ է, մենք էլ պատրաստ ենք ինչ-որ  ժամանակից հետո հասարակական ներկայացուցիչների հետ հանդիպել, քննարկել, բացատրել, հարցերին պատասխանել, այսինքն՝ սա նոր աշխատանքային շրջանն է: Գրեթե վստահ եմ, որ  հասարակության լայն շերտեր ավելի տեղեկացված կլինեն բացատրությունների հարցերի պատասխանները  կունենան և փոփոխություններն ավելի ընդունելի կլինեն հասարակության լայն շերտերի հարմար:

-Իսկ այն հայտարարությունների՞ն ինչ կպատասխանեք, թե այս փոփոխությունները իշխանությունների վերարտադրության համար է:

-Այդ խոսակցությունները բոլորը տափակաբանություն են, որովհետև եթե այսօրվա իշխանությունն ուզենա վերարտադրվել, բազմաթիվ ձևեր ու հնարքներ ունի վերարտադրվելու համար, այսինքն՝ դրա համար բոլորվին պետք չէ մտնել այս ծանր բեռի տակ, և ավելորդ խնդիր ստեղծել և՛ իր համար, և՛ այս բոլորի համար, աշխատանքային պրոցես ու չարչարանք ստեղծել: Երբեմն ասում են, թե Սերժ Սարգսյանն իր համար է ուզում փոխել Սահմանադրությունը. չկա նման բան, որովհետև եթե իշխանությունն ուզենա վերարտադրվել, էլի եմ ասում, տարբեր ձևեր ունի վերարտադրվելու համար, դրա համար կարիք չկա Սահմանադրությունը փոխելու: Եթե այսօր այս պահին մենք Սահմանադրության  համակարգային փոփոխությունները չիրականացնենք, խնդիրը, որ առկա է երկրի առջև, այդ հարցը ևս կհետաձգվի 5-10 տարով, որովհետև հաջորդ նախագահական ընտրություններին կլինի այլ Նախագահ, ով էլ ուզում է լինի և նա ևս կցանական 5 տարի 10 տարի պաշտոնավարել իրավունքի սահմաններում, և  բնականաբար չի գնա այդ քայլին, որովհետև կուզենա պաշտոնը վայելել, իսկ անհրաժեշտությունը փոխել համակարգը կհետաձգվի ևս 10 տարի, եթե դա հիմա չարվի: 

Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ
Ամենադիտված