Եվրամիությունը 2014 թվականին փախստականի կարգավիճակ Է տրամադրել 185 հազար մարդու
Միջազգային2014 թվականին Եվրամիության (ԵՄ) պետությունները փախստականի կարգավիճակ են տրամադրել երրորդ երկրներից ավելի քան 185 հազար գաղթածների, ինչը գրեթե 60 տոկոսով գերազանցում Է 2013 թվականի ցուցանիշը: Այդ մասին հաղորդել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը:
Եվրոպայի վիճակագրական գործակալության՝ Եվրոստատի տվյալների համաձայն՝ 2008 թվականից ԵՄ-ի երկրներն ապաստան են տրամադրել 750 հազար գաղթականների:
Ավելի վաղ Եվրամիության անդամ երկրների ղեկավարները համաձայնության են հասել տեղեր բաշխելու միության ամբողջ տարածքում երրորդ երկրներից ժամանած գաղթականների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: