Լոնդոնում խորհրդարանի շենքից ոչ հեռու դանակով զինված տղամարդու են ձերբակալել
ՄիջազգայինԼոնդոնում խորհրդարանի շենքից ոչ հեռու ոստիկանները դանակով զինված տղամարդու են ձերբակալել:
BBC-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածին չեն կասկածում ահաբեկչություն իրականացնելու մտադրության մեջ:
Evening Standard-ի խմբադիր Ջո Մերֆին նշել է, որ ոստիկանները տղամարդուն ձերբակալել են, երբ անցորդներն ուշադրություն են դարձրել նրա ձեռքին եղած դանակին: