Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է․ Իսրայելի ԱԳ նախարար Վթար է․ ջուր չի լինելու Տավուշում 18-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան


Մովսես Երեմյան. «Որքան էլ ինձ նման բան ասեն, ես չեմ հավատա, թե Անին համասեռամոլ է»

Life

Տևական ժամանակ է, ինչ դերասան Մովսես Երեմյանն ասպարեզում չէ։ Նրանից տեղեկացանք, որ այժմ վերադարձել է պարողի իր մասնագիտությանը և դասավանդում է պարի ստուդիաներից մեկում։ BlogNews.am-ը Մովսեսի հետ խոսել է լռության պատճառների, սիրելիի հետ հարաբերությունների և այլ հարցերի շուրջ։


 

– Մովսես, դերասանական աշխատանքդ երկրորդ պլա՞ն ես մղել, թե՞ ուղղակի չկան համապատասխան առաջարկներ։
– Համապատասխան առաջարկներ չկան։ Քանի որ հիմա ունեմ ազատ ժամանակ, ամբողջ ժամանակս տրամադրում եմ պարին։ Վերջին շրջանում նկարահանվելու 2 առաջարկ եմ ստացել, քասթինգ անցել եմ, սպասում եմ զանգի։ Եթե ամեն բան լավ լինի, շուտով կրկին էկրաններին կլինեմ։
– Քեզ համար ո՞րն է «համապատասխան աշխատանք» ասվածը, նկատի ունես հոնորարի չա՞փը։
– Ոչ միայն։ Հոնորարի մասով համաձայնության գալիս ենք։ Ինձ համար էական չէ՝ նոր աշխատանքս կլինի սերիալո՞ւմ, թե՞ գեղարվեստական ֆիլմում։ Կարևորը՝ լինեն նորմալ պայմաններ, որպեսզի կարողանամ համատեղել 2 աշխատանքներս։ Կերպարային առումով էլ արդեն կհրաժարվեմ խաղալ դերեր, որոնցով արդեն ներկայացել եմ, իմ իրական տեսակին նման կերպարները ևս արդեն ձանձրալի են։ Ինձ համար հետաքրքիր կլինի խաղալ այնպիսի դեր, որով մինչ այս չեմ ներկայացել։

 

– Որպես պարող՝ ի՞նչ հեռանկարներ ունես։
– Մոտ 9 ամիս է՝ կրկին պարում եմ և մարզավիճակում եմ, սակայն զույգ չունեմ։ Եթե զույգ ունենայի, կներկայանայի լուրջ մրցույթներում։
-Ընկերուհիդ պարուհի է։ Հնարավո՞ր է՝ հենց նա դառնա զույգդ։
–Նա հիմա չի պարում, բայց ես իրեն առաջարկել եմ, որ միասին պարենք։ Խնդիրն այն է, որ մենք տարբեր պարաոճերով ենք ներկայացել. եթե կարողանամ իրեն սովորեցնել իմ ոճը, ինչու ոչ, մեծ հաճույքով։
-Որոշ ժամանակ առաջ «Վեցերորդ զգայարան» հաղորդման ժամանակ ասացիր, որ չես մտածում ամուսնանալու մասին, քանի որ թեկնածու չկա, սակայն տևական ժամանակ է, ինչ ընկերուհի ունես, ինչո՞վ էր պայմանավորված այդ հայտարարությունդ։
-Հաղորդումը նկարահանվել էր ձմռանը, երբ մենք վիճված էինք։ Այդ պահին ուղղակի այդպես ասացի։

 

-Հաճա՞խ եք  վիճում։
-Բնականաբար, բոլորի մոտ էլ լինում են վեճեր, բայց դրանք շատ արագ անցնում են։ Մեր դեպքում կարոտը մեծ է, ու երբեմն նյարդերը տեղի են տալիս, որոշ հարցերի շուրջ իրար չենք հասկանում։
-Հարաբերություններն օրինականացնելու մասին մտածո՞ւմ ես։
-Շուտով նա գալու է Հայաստան, և կխոսենք այդ մասին։  Այժմ ոչինչ պարզ չէ։
-Դու էստեղ ես, ընկերուհիդ՝ ԱՄՆ-ում։ Հեռավորության վրա սիրելը դժվար չէ՞, ի վերջո, հաճախ ժամանակն ու տարածությունը հարաբերությունների թշնամին են լինում։
-Շատ դժվար է, սակայն որքան էլ հեռու ենք իրարից, երբ գիտես, որ քեզ իրոք սպասող կա, ամեն բան հեշտանում է։ Որքան էլ դժվար լինի ճանապարհը, դու հասկանում ես, որ վերջում քեզ սպասում է մարդ, ում սիրում ես։

 

-Ծրագրում եք, որ, ի վերջո, դո՞ւ կգնաս ԱՄՆ, թե՞ նա կգա Հայաստան։
-Տարբերություն չկա։ Սկզբնական շրջանում երևի այստեղ կլինենք, հետո՝ ինչպես ստացվի։ Մինչև չհանդիպենք, մի քանի ամիս չապրենք, կոնկրետ բան ասել չեմ կարող։
-Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել։
-Նոյեմբերի վերջին, սակայն մենք հիմա ընկերություն ենք անում այնպես, ինչպես կանեինք, եթե նա այստեղ լիներ՝ առանց բացթողումների։ Մենք գիտենք իրար յուրաքանչյուր քայլափոխի մասին։ Ես այդքան էլ չեմ սիրում համացանցը, բայց հեռախոսով անընդհատ շփման մեջ ենք։
-Արդեն 2 տարի է, ինչ դու և Անի Երանյանը միասին չեք, սակայն համացանցում պարբերաբար տարածվում են ձեր նկարները, լուսանկարներ ձեր համբույրի տեսարանից։ Ընկերուհիդ չի՞ սրտնեղում։
-Չէ, որովհետև գիտակցում է, որ դա մարդկանց երևակայության արդյունքն է։ Գուցե նրանք ցանկանում են մեզ կրկին միասին տեսնել։ Սակայն դա չի ազդում մեր հարաբերությունների վրա ու խանդի թեմա չի դառնում։

 

-«6-րդ զգայարան» հաղորդումը քո մասնակցությամբ բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ նշվեց, որ ընկերություն ես արել համասեռամոլ աղջկա հետ։ Քանի որ բոլորին հայտնի էր, որ ընկերություն ես արել Անի Երանյանի հետ, դա նրան վերագրեցին՝ հատկապես, որ նրա մասնակցությամբ հաղորդման ժամանակ էլ էին Անիին վերագրել համասեռամոլություն։
-Անոնսից այնպիսի տպավորություն էր, որ ես համաձայն եմ դրա հետ, բայց ես այլ հատվածում էի ասել՝ ես քո ցավը տանեմ։ Ես տեսել եմ հաղորդումը նաև Անիի մասնակցությամբ, բայց երբեք նմանատիպ բան չեմ մտածել Անիի մասին։ Որքան էլ ինձ նման բան ասեն, ես չեմ հավատա, մինչև աչքովս չտեսնեմ։ Մենք երկար ժամանակ ենք ընկերություն արել։ Չգիտեմ՝ հիմա ինքն ինչով ու ինչպես է ապրում, բայց իմանալով նրան, նրա մայրիկին, նրա ընտանիքի դաստիարակությունը, երբեք նման բան չեմ մտածի նրա մասին։
-Դու և Անին հիմա ընկերնե՞ր եք, թե՞ առհասարակ չեք շփվում։

 

-Մենք ընկերներ չենք, բայց երբ տեսնում ենք իրար, շփվում ենք, հազարից մեկ խոսում ենք իրար հետ։
-Քո՝ բանակ զորակոչվելն անընդհատ հետաձգվում է։ Ինչո՞ւ, չե՞ս ցանկանում ծառայել։
-Ցանկանում եմ, ուղղակի պիտանի չեմ ծառայության։ 3 տարով հետաձգեցին զորակոչվելս, քանի որ ալերգիա ունեմ։
-Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի համար։-Ես զբաղվում եմ իմ սիրած գործով, ուրախ եմ, որ սիրով եմ գնում աշխատանքի։ Ուզում եմ մոտակա տարիներին ստեղծել իմ ընտանիքը, ունենալ աշխատանք՝ էական չէ, Հայաստանո՞ւմ, թե՞ դրսում։ Իհարկե լավ կլինի, եթե Հայաստանում լինի։
-Այս փուլում Հայաստանում սոցիալական վիճակը բավականին վատ է, հնարավո՞ր է՝ հիմա որոշես հեռանալ։
-Չէ, առաջիկա մի քանի ամիսը հաստատ էստեմ եմ։ Շատ եմ սիրում Հայաստանը, կուզեի այստեղ լինել, ուղղակի պայմանները վատ են։ Տեսնում ենք՝ մարդկանց հետ ինչպես վարվեցին, նայում ես ու ապշում՝ ինչպես կարող է հայը հայի հետ այսպես վարվել։

 

-Իսկ դու մասնակցո՞ւմ ես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցին, որ այս օրերին մեծ թափ հավաքեց։
-Ես այնտեղ չեմ եղել, բայց այսօր պատրաստվում եմ իջնել։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Աղբյուրը՝ Blognews.am  : 

Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է․ Իսրայելի ԱԳ նախարար Վթար է․ ջուր չի լինելու Տավուշում 18-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը հասել է 235-ի Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Իրանը գնդակոծել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող բեռնատար նավը․ Reuters Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններՈրպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԲաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԵրևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը
Ամենադիտված