Հին բանտերը որպես բնակարան
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Մայքլ Գոուվն առաջարկել է վաճառել վիկտորիանական բանտերը՝ դրանք հետագայում բնակարանների վերածելու համար, իսկ ստացված գումարով նոր, որակյալ բանտեր կառուցել, որոնք առավել կհամապատասխանեն հանցագործներին ճիշտ ուղու վրա վերադարձնելուն: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Միջոցները, որոնք կստացվեն քաղաքային բանտերի վաճառքից, զգալի կլինեն: Այդ միջոցները կարելի է ներդնել ժամանակակից բանտեր կառուցելու համար, որտեղ բանտարկյալները չեն բնակվի լեփ-լեցուն խցերում, չեն լինի մութ անկյուններ՝ թմրանյութ օգտագործելու եւ բռնության հնարավորություն ստեղծելով»,- նշել է նախարարը:
Ըստ Գոուվի, հստակ փակվելու ենթակա է Լոնդոնի Իզլինգթոն շրջանի հայտնի Փենթոնվիլ կալանավայրը: