ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է թուրքական անվտանգության ծառայության 12 աշխատակիցների դեմ մեղադրանքները
HeaderԹուրքական անվտանգության ծառայության 12 աշխատակիցների դեմ առաջադրված մեղադրանքները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն հանդուրժողական չէ այն անձանց նկատմամբ, ովքեր ահաբեկում ու բռնություն են գործածում, որպեսզի ճնշեն խոսքի ազատությունը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոերթը։ Նա նշել է, որ Պետդեպարտամենտը կորոշի լրացուցիչ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է այն 18 մարդու անունները, որոնց դեմ առաջադրվել են մեղադրանքներ ՝ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար։ Նրանցից 9-ը անվտանգության աշխատակիցներ են, 3-ը՝ թուրք ոստիկաններ։ Բացի դրանից Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հայտնել է,որ քննիչնեը ուսումնասիրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերը մայիսի 16-ի միջադեպում, բայց նշել է, որ չնայած առկա տեսագրություններին ու այլ ապացույցներին, դեռ չկա բավականաչափ հավաստի պատճառ նրա կալանավորման համար։