Մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս խուսափել այս մթերքներից
Ուշադրության կենտրոնումԱմերիկացի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ որոշ մթերքներ կարող են վատ անրադառնալ մարդու աշխատունակության վրա և առաջ են բերում քնկոտություն։
Մթերքների ցուցակում տեղ են գտել հաճախակի գնվող մթերքներ։Առաջին հորիզոնականում են ալկոհոլային խմիչքները։

Այնուհետև քաղցրավենիքներն են, որոնք փոխում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և հոգնացություն են առաջացնում։ Երրորդ հորիզոնականում հնդկահավի միսն է։

Գիտնականները հայտնաբերել են, որ հնդկահավի մեջ պարունակվող սպիտակուցները նվազեցնում են աշխատունակությունը։ Հոգնածություն են առաջացնում նաև հացամթերքները, այդ թվում նաև սպիտակ ալյուրից պատրաստված մակարոնեղենը։ Դրանց օգտագործումը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի տատանումներին։ Ցուցակում տեղ է գտել նաև յուղոտ կերակուրը։ Օրգանիզմն այն մարսելու վրա մեծ ժամանակ է ծախսում և այն գրգռում է աղեստամոքսային տրակտը։

Անի Գևորգյան