Լուսանկարիչը 16 տարվա հնության բեռնասայլից տուն է կառուցել. լուսանկարներ
Ուշադրության կենտրոնումԵրբեմն մարդիկ հոգնում են ու հրաժարվում իրենց սովորական գրասենյակային աշխատանքից և կայուն եկամտից, վաճառում են իրենց ողջ ունեցվածքն ու սկսում թափառել այստեղից այնտեղ:

Bigpicture կայքի փոխանցմամբ, Հունգարացի լուսանկարիչ Նորբերտ Յուհասն ու նրա հարսնացու Դորան որոշեցին հետևել այս օրինակին ու լքեցին մայրաքաղաք Բուդապեշտը: Նրանք 16 տարվա հնության բեռնասայլը վերածցին ճաապարհորդությունների համար նախատեսված տեղաշարժվող տան: Քանի որ Նորբերտը մասնագիտությամբ ճարտարապետ էր` նրան հաջողվեց հարմարավետ ու կոկիկ տուն-փոխադրամիջոց ստեղծել:

Տունը հագեցած էր անհրաժեշտ բոլոր պայմաններով. Այնտեղ կար բազմոց, որը նաև երկտեղ մահճակալի էր փոխարինում, ուներ գազի վառարան, լվացարան, պահարան, որի ներքևի մասում գտնվում էր սառնարանը:

Աղբյուրի փոխանցմամբ, տան անիվների վրա ջրա- և գազամատակարարման համակարգերը հեշտ են օգտագործման համար: Նշենք նաև, որ ցնցուղ ընդունելու համար բեռնասայլի հետևի մասում կարելի է օգտվել նաև ծորակից:








Անի Գևորգյան