Ռեփեր և պրոդյուսեր Timbaland-ը բաժանվում է կնոջից
Ուշադրության կենտրոնումՌեփեր և պրոդյուսեր Timbaland-ի (Թիմ Մոզլի) կինը` Մոնիկ Մոզլին ապահարզանի դիմում է ներկայացրել: Սա արդեն կնոջ երկրորդ փորձն է բաժանվելու իր հայտնի ամուսնուց: Ինչպես հայտնում է UsWeekly պարբերականը, 44-ամյա ռեփերը և 41-ամյա Մոնիկը ամուսնացել են 2008 թվականին այն բանից հետո, երբ 2007-ին ծնվել է նրանց աղջիկ Ռեյնը: Կինը ունի նաև քսանամյա որդի նախորդ հարաբերություններից:
Timbaland –ը հայտնի է իր համագործակցությամբ Ջասթին Թիմբերլեյքի, Ջեյ Զիի և համաշխարհային շոու բիզնեսի այլ աստղերի հետ:
Մոնիկը բաժանման դեպքում պահանջում է ալիմենտ, ապահովագրական ծախսեր, ամենամսյա նպաստ, երեխայի կրթության գումար, ամառային ճամբար և արձակուրդներ:
Աղբյուրը՝ BlogNews.am