Բեն Ավետիսյանի անակնկալներով լի 26-ամյակը
LifeBravo.am-ը գրում է .
Բեն Ավետիսյանը երեկ դարձել է 26 տարեկան: Ծննդյան տարեդարձի առթիվ դերասանը նախապես խնջույք չէր ծրագրել, սակայն ընկերներն ամեն բան արել են իր փոխարեն.«Ավանդույթի համաձայն՝ կեսգիշերին ընկերներս մեր տուն եկան տորթով, հրավառությամբ, եւ միասին նշեցինք»,-BRAVO.am-ին պատմել է նա:
Տարեդարձի օրը Բենը օրեր առաջ իր քավորությամբ մկրտված երեխաներին հանել է մյուռոնից.«Քանի որ օրը համընկավ, ոչինչ չէի ծրագրել: Սանիկներիս հայրն առաջարկեց ընտանիքներով ձուկ ուտելու գնալ: Չեք պատկերացնի՝ այդ ընթացքն ինչքան երկար տեւեց. հազար ու մի պատճառով հետաձգվում էր տնից դուրս գալը, իսկ հետո տաքսին այնքան դանդաղ էր վարում, որ անտրամադիր հասանք ռեստորան, որտեղ էլ ինձ մեծ անակնկալ էր սպասվում»,-պատմել է հոբելյարը եւ հավելել.«Փաստորեն, այդ ամենն արվում էր, որ իմ բոլոր ընկերները, ծանոթներն ու հարազատ մարդիկ հասցնեին հավաքվել մի վայրում: Իսկապես, չէի սպասում նման օր ունենալ, շատ հաճելի էր»:
Շարունակությունը՝ այստեղ :
