Մահափորձ ԱՄՆ կոնգրեսականի դեմ. 5 մարդ է վիրավորվել (ֆոտո)
ՀասարակությունՎիրջինիա նահանգում ԱՄՆ Կոնգրեսի կազմակերպած միջոցառման ժամանակ հրաձգության հետեւանքով հինգ մարդ է տուժել։ Այս մասին հաղորդել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Մո Բրուքսը:
CNN-ի փոխանցմամբ՝ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, որոնց թվում է եղել Ներկայացուցիչների պալատում հանրապետականների խմբակցության համակարգող Սթիվ Սքալիզը։


