Խորհուրդներ կրծքով կերակրող մայրերին
Ուշադրության կենտրոնումԵրեխային կրծքով կերակրելն առողջարար է թե´ մոր և թե´ երեխայի համար: Մասնագետները խորհուրդ են տալիս կրծքով կերակրելու դեպքում խուսափել մի շարք դեղաբույսեր մեծ քանակով օգտագործելուց, քանի որ դրանք կարող են ազդել կաթնարտադրության վրա:

Այդ դեղաբույսերի սովորական չափով օգտագործումը կերակուրների մեջ, ամենայն հավանականությամբ, խնդիր չէ. բուժման նպատակով մեծ քանակով օգտագործելն է, որ կարող է խնդիրներ առաջացնել:

Որոշ մայրեր նկատել են, որ օրինակ՝ եղեսպակի (шалфей) կամ եղեսպակի թեյի կամ անանուխ պարունակող հաբերի, կոնֆետների, հազի դեմ կաթիլների մեծ քանակով օգտագործումը ազդում է կաթի վրա: Շատ մայրեր այս դեղամիջոցները օգտագործում են կաթի գերառաջարկը կարգավորելու կամ կաթնարտադրությունը դադարեցնելու ժամանակ: Այդպիսի բույսերի շարքին են դասվում սև ընկույզը, խորդենին, մեղվախոտը, վայրի սուսամբարը, մաղադանոսը, անանուխը, եղեսպակը, թրթնջուկը, ուրցը, հազարաթերթիկը:
Անի Գևորգյան