Գերման Ստերլիգովի դեմ քրեական գործ է հարուցվել
ՄիջազգայինՌուս գործարար Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը հայտարարել է, որ Ստերլիգովի դեմ քրեական գործ է հարուցվել, հայտնում է «360 Պոդմոսկովիե»-ն։ Այս պատճառով գործարարը չի կարող լքել Ռուսաստանի տարածքը, ուր նա ժամանել էր մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղից։
«Գերման Լվովիչի եւ իմ դեմ մասնավոր հայց է ներկայացվել։ Եթե դատարան նման հայտարարություն է ներկայացվում, գործը հարուցվում է ավտոմատ կերպով։ Խոսքը զրպարտության մասին է։ Մասնավորապես մեղադրվում ենք մենք՝ ես ու Ստերլիգովը»,- ասել է Հայրապետովը։
Նրա խոսքով՝ գործը հարուցվել է Միլանա Գորենշտեյնի նախաձեռնությամբ. նա այս պահին ապրում է Իսրայելում։
«Հայցը ներկայացրել է Թել Ավիվում բնակվող Իսրայելի քաղաքացուհին։ Բացի այդ, ինձ փաստաբանի կարգավիճակից զրկելու մասին դիմում է ներկայացվել Մոսկվայի փաստաբանների պալատ»,- հավելել է Հայրապետովը։
Աղբյուրը՝ Orer.am