«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նկուղում հայտնաբերվել է տղամարդու դի
Հասարակություն«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նկուղում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի: Այսօր՝ հունիսի 14-ին, ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ տղամարդու դին հայտնաբերվել է հունիսի 10-ին, դիակի վրա նախնական զննությամբ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշենք, որ տղամարդը ստացիոնար բուժում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, թե ինչպես է նա հայտնվել հիվանդանոցի նկուղում կպարզվի քննությամբ: