Հրդեհ Լոնդոնի բազմաբնակարան շենքում. տուժածների թիվը 50-ի է հասել
Ուշադրության կենտրոնումԼոնդոնի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հաղորդել է հրդեհի հետեւանքով զոհերի առկայության մասին, որը բռնկվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բնակելի շենքում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Զոհերի թիվը դեռեւս չի հստակեցվում։ Դենի Քոթոնը հավելել է, որ հրդեհի պատճառը եւս առայժմ հայտնի չէ։
Հրդեհը բռնկվել է Լոնդոնի Grenfell Tower բազմահարկ բնակելի շենքում։ Դեպքի վայրում աշխատում են 40 հրշեջ մեքենաներ եւ հրշեջ ծառայության 200 աշխատակիցներ։ 50 մարդ է հոսպիտալացվել։