Թեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց


Անպատժելիության հետեւանքները․ կարելի՞ էր արդյոք կանխել Ալավերդու սպանությունը (Ֆոտո)

Հասարակություն

Լոռու մարզում այսօր՝ հունիսի 13-ին, Կամո Փիրուզյանի սպանության մեջ կասկածվող 26-ամյա Վալերին գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին սատարող Վահագն Աբգարյանի շրջապատից է:

Փիրուզյանների եւ քաղաքապետի միջեւ հակասությունն առաջացել էր դեռեւս 2015թ.-ին տեղի ունեցած ընտրություններից հետո:  Ըստ մամուլի հրապարակումների՝ 2016թ.-ի մայիսին արդեն ընտրություններին հաղթած քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին սատարողներից Վարդան Ավագյանը և Էդուարղ Պողոսյանը սկզբում հարձակվել էին հակառակորդ թեկնածուին սատարող Վարդան Անտոնյանի վրա, իսկ հետո փորձել էին սպանել Կամո Փիրուզյանի եղբորը՝ Վարդան Փիրուզյանին, որն ընտրություններին սատարում էր թեկնածու Արթուր Աբգարյանին: Փիրուզյանն ինքնապաշտպանության էր դիմել, ինչի հետեւանքով երկու մարդ էր մահացել: Դեպքը տեղի էր ունեցել Փիրուզյանի տան առջև: Վարդան Փիրուզյանն իր ավտոմեքենայով վերադառնալիս է եղել տուն, երբ Վահագն Աբգարյանի թիկնապահներ Վարդան Ավագյանը, Էդուարդ Պողոսյանը եւ եւս մի քանի հոգի հարձակվել էին Փիրուզյանի վրա. հարձակվողների ձեռքում եղել է առնվազն մեկ ատրճանակ եւ մեկ ինքնաձիգ: Նրանց ու Փիրուզյանի միջեւ քաշքշուկ էր սկսվել հենց ավտոմեքենայի մեջ: Վարդան Փիրուզյանն էլ կրակոցներ է արձակել հենց հարձակվողներից մեկի ատրճանակով, ինչի հետեանքով էլ Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանը ստացել էին հրազենային վիրավորում եւ մահացել:

Փիրուզյանի պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքով, անհրաժեշտ ինքնապաշտպանությամբ գործը կարճելու փոխարեն նախաքննական մարմինը որպես մեղադրյալ ներգրավվել էր իր պաշտպանյալին: Փիրուզյանն արդեն 1 տարի է՝ գտնվում է հետախուզման մեջ:

Նշենք, որ մեղադրյալի կարգավիճակում հայտնվեց նաեւ նույն քաղաքի բնակիչ Վարդան Անտոնյանը, որը Վարդան Փիրուզյանի ընկերներից էր եւ ընտրություններին սատարում էր Արթուր Աբգարյանին: Մեր տեղեկություններով, Անտոնյանն օրերս ցուցմունք է տվել եւ հայտնել, որ մահացած Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանն ընտրություններից հետո հարձակվել էին իր վրա, հարվածել գլխին: Անտոնյանի վրա առկա են վնասվածքներ գլխի շրջանում: Մեղադրյալը պատմել է նաեւ, որ իր վրա հարձակումից հետո հետապնդումներ են եղել իր ընտանիքի անդամների նկատմամբ, ինքն էլ վախեցնելու համար պարզապես կրակել է զրահապատ մեքենայի վրա: Անտոնյանը նշել է, որ ինքն իմացել է, որ մեքենան զրահապատ է, այդ պատճառով է կրակել: Դեպքից հետո Անտոնյանին մեղադրանք առաջադրվեց սպանության փորձի համար եւ նա կալանավորվեց:

NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Փիրուզյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ այս ամեն ինչը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ իրական մեղավորները պատասխանատվության չենթարկվեն:

«Ակնհայտ է, որ սպանություններն ու հարձակումները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Վարդան Փիրուզյանին եւ Վարդան Անտոնյանին սպանելու հրաման տվողը պատասխանատվության չի ենթարկվել, և քանի դեռ անպատժելիության մթնոլորտ է տիրում: Ավելին, այս ծանր հետևանքներին է հանգեցրել նաև այն, որ տարօրինակաբար իրականության հետ որևէ աղերս չունեցող սպանության փորձի մեղադրանքով կալանավորված է հարձակման ենթարկված Վարդան Անտոնյանը և հետախուզման մեջ է գտնվում ինքնապաշտպանության դիմած Վարդան Փիրուզյանը: Ավելին, Հայաստանի Հանրապետությունը կյանքի իրավունքի խախտում է թույլ տվել, քանի որ ոստիկանությունը քաջատեղյակ էր, որ Կամո Փիրուզյանի և նրա ընտանիքի կյանքը վտանգված է, սակայն ոչ մի գործուն միջոց չի ձեռնարկել, որ այս հանցագործությունը կանխվեր»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Նշենք, որ Լուսինե Սահակյանը նախկինում պաշտպանել էր այսօր սպանված Կամո Փիրուզյանին: Շուրջ 10 տարի առաջ Կամո Փիրուզյանն ապօրինի կալանավորվել էր և 1 տարի 2 ամիս գտնվել է կալանքի մեջ, սակայն մեղադրողը հրաժարվել էր մեղադրանքից, եւ ամբաստանյալն արդարացվել էր: 2012թ. հունիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով որոշում էր կայացրել, որի համաձայն, արձանագրվել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ Ազատության և անձեռնմխելիության իրավունք, առաջին, երրորդ եւ չորրորդ կետերի, ինչպես նաև կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, խախտումներ: ՀՀ Կառավարությունը Փիրուզյանին վճարել էր 8 հազար եվրո՝ բարոյական վնասի համար: ՄԻԵԴ-ը եզրակացրել էր, որ խախտվել է Կ. Փիրուզյանի ազատության իրավունքը և նրա հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունք է դրսևորվել. նա պահվել է ճաղավանդակների հետևում:

Լուսանկարում Կամո Փիրուզյանի սպանության մեջ կասկածվողն է

Թեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին
Ամենադիտված