Մոսկվայում 2 անգամ կրակել են Հայաստանի քաղաքացու վրա
HeaderՄոսկվայի բնակչին ձերբակալել են ճանապարհային աշխատանքներ իրականացնող քաղաքային ծառայության աշխատակցի վրա ատրճանակով կրակելու կասկածանքով: Այս մասին քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Կիրակի՝ հունիսի 11-ի երեկոյան ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ Մեծ Յակիմանկա փողոցում մի քանի մարդ վիճաբանում են: «Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 33-ամյա գործազուրկ մոսկվացուն, որն ապրում է հարեւան շենքում: Ձերբակալվածի խոսքով՝ ինքը վիճել է քաղաքային ծառայության աշխատակիցների հետ, որոնք ճանապարհային աշխատանքներ էին կատարում: Վեճի ընթացքում տեղացի բնակիչը հանել է Shark ատրճանակը եւ 3 անգամ կրակել նրանցից մեկի վրա»,- ասել է աղբյուրը:
Միջադեպի հետեւանքով Հայաստանի քաղաքացին ազդրին հրազենային 2 վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են Ն. Պիրոգովի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոց: Ոստիկանությունը հրաձգության փաստով ստուգումներ է անցկացնում: