Վրաերթեր Երեւանում. տուժել են մեկ կին եւ երկու տղամարդ
ՀասարակությունՀունիսի 12-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Իոսիֆյան փողոցի թիվ 7/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 12-ին, ժամը 9.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սասունցի Դավթի եւ Բուռնազյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 12-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Տ 550» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ճանապարհի 37 կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն :