Կարգին Հասոն այսօր կդառնար 37 տարեկան (PHOTO)
LifeՀայկական շոու բիզնեսի ամենավառ անհատականություններից մեկը՝ կյանքից անժամանակ հեռացած դերասանուհի և երգչուհի Հասմիկ Ղարիբյանն այսօր կդառնար 37 տարեկան, եթե չլիներ ճակատագրի դաժան խաղն ու նրան հասած անբուժելի հիվանդությունը: Կարգին Հասոն hայտնի է դարձել 2000-ականների սկզբին Արմենիա հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Կարգին հաղորդման» մանրապատումներում նկարահանվելուց հետո, որտեղից էլ ստացել է իր Կարգին Հասո կեղծանունը։
Այնուհետև իր մասնակցությունն է ունեցել «7.5» և «No comment» ներկայացումներում, «Կարգին սերիալում», ինչպես նաև 2011 թվականին նկարահանվել է «Ալաբալանիցա» ֆիլմում։
