Քրտինքի տհաճ հոտը կախված է սննդատեսակից
Ուշադրության կենտրոնումԳիտնականները ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ քրտինքի տհաճ հոտի պատճառը որոշ մթերքներն են: Տհաճ հոտ հայտնվում է պղպեղով, կարիով, սխտորով կամ սոխով առատորեն համեմված կծու ուտելիքից հետո: Դրանք բարձրացնում են օրգանիզմում ծծմբի կոնցենտրացիան, որն անջատվում է քրտինքի եւ շնչառության միջոցով:
Մարմնի տհաճ հոտ են առաջացնում նաեւ մսամթերքը, ալկոհոլային խմիչքները, շոկոլադը, քաղցրահամ գազավորված ըմպելիքները, սեւ թեյն ու սուրճը: Նման սննդի մարսողության համար շատ էներգիա է ծախսվում, ինչն էլ հանգեցնում է ինտենսիվ քրտնարտադրության:
![]()
Սպիտակուցով հարուստ կաթնային եւ թթվակաթնային մթերքները ծանրաբեռնում են մարսողական համակարգը: Նման սնունդը մարսելու համար եւս օրգանիզմը շատ էներգիա է ծախսում, ինչը ծծմբաջրածնի եւ մեթիլի արտազատում է առաջ բերում:

Անի Գևորգյան