Պանաման Թայվանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է հօգուտ Չինաստանի
ՀասարակությունՊանամայի իշխանությունները Թայվանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են հօգուտ Չինաստանի՝ նշելով, որ «միայն մեկ Չինաստան կա, իսկ Թայվանը նրա մասն է», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պանաման կանգնել է Չինաստանի կողմում՝ հրաժարվելով Թայվանի անկախության ճանաչումից: Պեկինը կարծում է, որ իրեն Չինաստանի Հանրապետություն անվանող Թայվանը պետք է մտնի Չինաստանի կազմի մեջ:
Թայվանին Չինաստանի մաս ճանաչելը Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պարտադիր պայմանն է:
Պանամայի որոշումից հետո աշխարհում միայն 20 երկիր է մնում, որոնք Թայվանի հետ դիվանագիտական հարաբերություններ են պահպանում:
Վերջին տարիներին Չինաստանը մեծացրել է Պանամայի տնտեսության մեջ կատարվող ներդրումները, որտեղ է գտնվում ծովային տրանսպորտային փոխադրումների համար կարեւոր Պանամայի ջրանցքը: