TripAdvisor-ը ներկայացրել է աշխարհի ամենաճանաչված տեսարժան վայրերի ցանկը. լուսանկարներ
LifeՀանրահայտ TripAdvisor զբոսաշրջային պորտալը ներկայացրել է աշխարհի ամենապահանջված տեսարժան վայրերը, որտեղ ներառվել են զբոսաշրջիկների շրջանում 25 ամենահանրաճանաչ վայրերը :

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, առաջին հորիզոնականում է Կամբոջայում գտնվող Անգկոր Վատ վանական համալիրը:
ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում գտնվող շեյխ Զայեդի մեծ մզկիթը, ինչպես նախորդ տարի, երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի հանրաճանաչված տեսարժան վայրերի շարքում։

Երրորդ տեղում է հայտնվել Մեսկիտա կամ Կորդովայի մզկիթը, որը գտնվում է Անդալուզիայի Կորդովա քաղաքում։ Իսկ օրինակ վարկանիշի 22-րդ հորիզոնականում է աշխարհի ամենաբարձր շինությունը՝ Դուբայի Բուրջ Խալիֆան։

Աղբյուրը տեղեկացնում է, որ զբոսաշրջիկների կողմից ամենապահանջված տեսարժան վայրերի ցանկում են ներառվել Սուրբ Պետրոսի տաճարը (4-րդ հորիզոնական)), Թաջ Մահալը` Հնդկաստանում (5-րդ հորիզոնական), Մաչու Պիկչուն` Պերուում (8-րդ հորիզոնական), ինչպես նաև Էյֆելյան աշտարակը՝ Փարիզում (13-րդ հորիզոնական):
Լուսանկարներ`






Անի Գևորգյան