Արոնյանը հաղթեց Կրամնիկին․ Norway Chess-2017
ՍպորտՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Norway Chess» շախմատային գերմրցաշարը:
6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: Պարտիան ավարտվել է 34-րդ քայլում:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Այս պահին հայ շախմատիստը վաստակած 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում Հիկարու Նակամուրան է (3․5 միավոր), որն այժմ ուժերը չափում է Սերգեյ Կարյակինի հետ: