Ծրագրում են փարանջան արգելել Նորվեգիայի կրթական հաստատություններում
ՀասարակությունԾրագրում են Նորվեգիայի կրթական հաստատություններում արգելել կանացի հագուստը, որը դեմքն ամբողջությամբ փակում է: Խոսքը մանկապարտեզների, դպրոցների եւ համալսարանների մասին է, փոխանցում է BBC-ն:
Համապատասխան օրինագծով արգելքը չի վերաբերի գլխաշորերին: Խոսքը հատկապես փարանջայի եւ նիկաբի մասին է, կարգելվեն նաեւ բալակլավներն ու դիմակները: Նորվեգիայի կրթության նախարար Թորբյորն Իսակսենը կարծում է, որ նման հագուստը խանգարում է աշակերտների հաղորդակցությանը, որն անհրաժեշտ է որակյալ կրթություն ստանալու համար: