«Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում


Տարոն Մարգարյանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի պարտականությունները

Հասարակություն
 
Հունիսի 12-ին հրավիրված Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ:

Նույն օրենքի համաձայն՝ ավագանու նիստը վարել է Երևանի ավագանու ամենատարեց անդամ Աստղիկ Գևորգյանը։ Երդմնակալության արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, Երևանի նախկին քաղաքապետեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական և մշակութային գործիչներ։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երդվել է քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Այնուհետ Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան հանձնել է նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ 
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Երևանի ավագանու բոլոր անդամներին՝ մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու առթիվ, ընդգծել է, որ ուրախ է ինչպես Հանրապետականի իր կուսակից ընկերների, այնպես էլ Երևանի բնակիչների վստահության քվեին արժանացած այլ քաղաքական ուժերի համար, քանի որ բոլորն էլ այդ քվեն վաստակել են դժվարին պայքարում: 
«Հավատում եմ, որ տարաձայնություններից վեր կարող է լինել և ձեզ բոլորիդ կարող է միավորել Երևան համայնքի ընդհանուր շահը: Հուսով եմ, որ հենց այդ տրամադրությամբ էլ աշխատելու եք տեղական ինքնակառավարման այս կարևոր մարմնում: Հիշե՛ք, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, հայրենիքի խորհրդանիշը ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի համար: 
Երևանի ավագանու ընտրություններով մենք ամփոփեցինք 2017 թվականի ընտրական շրջանը: Շատ կարևոր է, որ մենք արդեն ձևավորել ենք իշխանություն, որն արտահայտում է մեր ժողովրդի կամքը: Արդեն անհրաժեշտ է հանդարտեցնել ընտրական կրքերը, դրանք թողնել անցյալում: Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը:
2018 թվականը խորհրդանշական տարի է լինելու: Համայն հայությունը տոնելու է մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այդ նույն տարում տոնելու ենք նաև քաղաքամայր Երևանի 2800-ամյակը, որը բնավ նախորդ հոբելյաններից պակաս կարևոր չէ:
Այս հոբելյանը պատվով դիմավորելու և կազմակերպելու գործի պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է քաղաքային նորընտիր իշխանության ուսերին: Այո՛, Երևանը հինավուրց քաղաք է, բայց միևնույն ժամանակ այն անընդհատ արդիականանում է, ձևավորվում են համակեցության նոր կանոններ:
Մեր նպատակն է, որ դարերի խորքից եկող Երևանը ժամանակին համընթաց քայլի: Գիտեք, որ զբոսաշրջության զարգացումը մեր տնտեսության առաջնահերթություններից մեկն է: Ուստի քաղաքը պետք է ունենա ժամանակակից եվրոպական տեսք՝ արդի լուսավորության համակարգերով, հարմարավետ մայթերով և անցումներով, հանրային հանգստյան գոտիներով: Անհրաժեշտ է վերացնել խրձերով լարանցումները և գեղագիտական առումով աչք ծակող մյուս թերությունները՝ առաջին հերթին, իհարկե, քաղաքի կենտրոնում», - ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը նաև նշել է, որ Երևանը բախվում է մի շարք բարդ խնդիրների, որոնց համար անհրաժեշտ է լուծումներ գտնել: Դրանց շարքում առանձնացվել են տրանսպորտի, աղբահանության, բազմաբնակարան բնակելի շենքերի, վերելակային տնտեսության խնդիրները: 
«Թող ոչ ոք չմտածի, որ սրանք անիրականանալի նպատակներ են: Տասը տարի առաջ մեր այսօրվա ունեցածն էլ կարող էր անհավանական թվալ: Սակայն մենք՝ բոլորս միասին, ապացուցում ենք, որ կարող ենք դա անել, կարող ենք լուծել մեր առջև ծառացող խնդիրները»,- ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը և դիմելով Երևանի քաղաքապետին՝ նշել է, որ անձամբ Տարոն Մարգարյանից սպասելիքները մեծ են:
«Դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը», - ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանն ու մեկ անգամ ևս շնորհավորել և բեղմնավոր աշխատանք է մաղթել Երևանի քաղաքապետին և ավագանու անդամներին՝ հանուն հայոց տասներկուերորդ մայրաքաղաքի բարգավաճման, հանուն Հայաստանի առաջընթացի:

 
«Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը
Ամենադիտված