Երեխայի առողջությունն ուղղակիորեն կապված է հոր տարիքից
LifeԲրիտանացի գիտնականները վերջին շրջանում հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում պարզել են, որ հոր երիտասարդ տարիքը վտանգավոր է երեխայի առողջության համար:

Ավելի վաղ Դանիացի մասնագետները բացահայտել էին, որ տարեց հայր ունեցող նորածնի մոտ աուտիզմով, շիզոֆրենիայով ու ընկնավորությամբ հիվանդանալու ռիսկն ավելի բարձր է:

Բրիտանացիների կատարած հետազոտություններին մասնակցել է 2,6 մլն մայր` 20-29 տարեկան: Նրանց ամուսինները` կախված տարիքից, 3 խումբ կազմեցին: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ 20 տարեկանից փոքր հայր ունեցող երեխաները զանազան հիվանդությունների նկատմամբ զգայուն են: Երիտասարդ տղամարդկանցից (մինչև 20տ) 13%-ով ավելի հաճախ են ծնվում թեթև քաշով երեխաներ ու 15 %-ով ավելի հաճախ` ժամանակից շուտ: Երիտասարդ հայրիկների երեխաների մեջ մահացությունը 41%-ով ավելի է:
Անի Գևորգյան