Հայ զինծառայողները Ֆինլանդիայում մասնակցում են Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնությանը
ՀասարակությունՀՀ զինված ուժերի երեք զինծառայողներ Ֆինլանդիայի Համինա քաղաքում մասնակցում են հունիսի 11-ից 16-ը անցկացվող Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնությանը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայ զինծառայողներն ընդգրկված են միջազգային առաջնության երկու մարզաձեւերում` միջին տարածության մրցաշարին (7-8 կմ) եւ փոխանցումավազքին:
Ֆինլանդիա մեկնած մարզիկ-զինծառայողները հաղթող են ճանաչվել 2017թ. Համաբանակային 16-րդ սպարտակիադայի ընթացքում` «Ռազմամարզական կողմնորոշում» մարզաձեւում:
Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնության կազմակերպիչը Ռազմական սպորտի միջազգային խորհուրդն է (CISM): Հայաստանի Հանրապետությունը մարզական այս կառույցին անդամակցում է 1994 թվականից :