Ծաղկաշատում կարկուտ է տեղացել. Վնասի չափը ճշտվում է
Ուշադրության կենտրոնումՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 15:04-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:38-ից մինչեւ 14:42-ը կարկուտ է տեղացել Լոռու մարզի Ծաղկաշատ համայնքում:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին եւ Լոռու փոխմարզպետին:
Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու նպատակով:
Նշված համայնքը չի պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից: